ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հայոց խորիմաստ փետրվարը

Հայոց խորիմաստ փետրվարը
10.02.2016 | 20:23

Այսօր՝ խախտելով իրենց սահմանած ավանդույթը՝ ՀՀԿ-ականները Գործադիր մարմնի նիստ արեցին, սովորաբար հինգշաբթին գալիս էր հինգշաբթի, այս անգամ եկավ չորեքշաբթի: Ողջ օրը լրատվական դաշտը զբաղված էր նախարարների պաշտոնանկությամբ ու նոր պաշտոնների նշանակմամբ: Կենտրոնացումը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վրա էր, նրան պաշտոնանկեցին ու նշանակեցին՝ չորրորդ անգամ, Լևոն Մկրտչյանին: Ոչ Արմեն Աշոտյանը, ոչ Լևոն Մկրտչյանը ոչ հաստատեցին, ոչ հերքեցին առաջինի դեպքում բոթը, երկրորդի դեպքում՝ ավետիսը: Թեպետ լրագրողներն արդեն Արմեն Աշոտյանին էլ գործ «գտել էին»՝ դեսպան կամ ԱԽ քարտուղար: Շրջանառվում էր նաև արդարադատության նախարարի պաշտոնանկության տարբերակը: Բայց վաղը կառավարությունը նիստ կանի նույն կազմով՝ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են «ներկուսակցական, ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրներ»՝ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հիմնականում անդրադարձ է եղել ՀՅԴ-ի հետ համագործակցության ձևաչափին: Դաշնակցության հետ ՀՀԿ-ն ունի, ընդհանուր առմամբ, նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու: Վերջնական համաձայնության մասին կխոսենք մինչև շաբաթվա վերջ»: Այսքանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչո՞ւ ոչ այսօր: ՀՀԿ-ն պահպանողական և ավանդապաշտ կուսակցություն է: Որոշումը կկայացվի փետրվարի 12-ին` ի հիշատակ 2015-ի փետվարի 12-ի: Թեև ՀՀԿ խոսնակն այդ մասին չասաց:

Դիտվել է՝ 1532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ